Երկար և խիտ թարթիչներ՝ ընդամենը մեկ ամսում

Երկար և խիտ թարթիչներ ունենալու համար պարտադիր չէ մեծ գումարներ վատնել տարբեր կոսմետիկ միջոցների և գեղեցկության սրահների վրա։ Ձեր հայացքն ավելի արտահայտիչ դարձնելու համար պարզապես հետևեք այս մի քանի պարզ խորհուրդներին:

Խոզանակով սանրեք թարթիչները

Թարթիչները հաճախ սանրելը բարելավում է արյան շրջանառությունը և խթանում մազերի աճը։ Խոզանակի վրա կարող եք մի քանի կաթիլ Վիտամին E կաթեցնել. այն խտություն կհաղորդի թարթիչներին և կբարելավի դրանց որակը։

Ձիթապտղի յուղ օգտագործեք

Թարթիչներին ձիթապտղի յուղ քսեք: Այն լայնորեն օգտագործվում է մազերի ամրապնդման համար։ Ընդամենը մի քանի կաթիլ կաթեցրեք բամբակի վրա ու այն դրեք թարթիչներին։

Պետք չէ տրորել աչքերը

Աշխատեք չտրորել աչքերը՝ հատկապես դիմահարդարումը մաքրելիս։ Պարզապես քսեք մաքրող միջոցը բամբակի վրա և նուրբ շարժումներով տարածեք այն։ Ուշադիր եղեք աչքի դիմահարդարումը մաքրող միջոցներ ընտրելիս, քանի որ աչքերի հատվածի մաշկը շատ զգայուն է։

Քնելուց առաջ մաքրեք դիմահարդարումը

Խուսափեք դիմահարդարումը երկար ժամանակ կրելուց։ Քնելուց առաջ այն մաքրելը պարտադիր է, որ մաշկը կարողանա շնչել: Հակառակ դեպքում՝ մաշկն ավելի չոր կդառնա՝ դանդաղեցնելով թարթիչների աճը:

Շիճուկ քսեք

Օգտագործեք շիճուկ թարթիչների ակտիվ աճի համար։ Ընդ որում, շիճուկի ընտրության հարցում նույնպես պետք է ուշադիր լինել, քանի որ ոչ բոլոր շիճուկներն են որակյալ։

Արևային ակնոցներ կրեք

Ակնոցները ոչ միայն ծառայում են որպես գեղեցիկ աքսեսուար, այլ նաև պաշտպանում են աչքերն ու թարթիչները։

Առողջ սնունդ օգտագործեք

Սննդակարգի մեջ տարատեսակ վիտամինների առկայությունը շատ կարևոր է։ Առողջ և ճիշտ ընտրված սննդակարգը նպաստում է ոչ միայն խիտ և երկար թարթիչներ ունենալուն, այլ նաև առողջ մաշկի և մազերի պահպանմանը:

Աղբյուր՝ chicgirlonline.com