Եվրոպական սքանչելի քաղաքներ, որոնք կգրավեն ձեր սիրտը

Գաղտնիք չէ, որ եվրոպական քաղաքներ այցերի ժամանակ հմայքն ու գեղեցկությունը երաշխավորված են: Սակայն հայտնի քաղաքներ այցելելու փոխարեն դուք կարող եք նախապատվությունը տալ ոչ այնքան հայտնի քաղաքներին, որոնք արժե տեսնել սեփական աչքերով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

Լավենեմ, Անգլիա

Ժամանակին անգլիական բրդի վաճառքով հայտնի այս քաղաքը շարունակում է հմայել այցելուներին իր հնաոճ միջավայրով: Լավենեմի փայտե տնակներն ու միջնադարյան եկեղեցիները բավարար են անգամ ամենաքմահաճ զբոսաշրջիկներին հիացնելու համար:

Մոտովուն, Խորվաթիա

Խորվաթիան անսպասելիորեն հայտնվել է բոլորիս ճանապարհորդական ուղղությունների ցանկում: Կենտրոնական Իստրիայում գտնվող այս գեղեցիկ գյուղը հայտնի է իր անմահական տրյուֆելներով: Այստեղ կարելի է նաև համեղ ձիթապտղի յուղ և գինի փորձել:

Այոս Նիկոլաուս, Կրետե

Եթե երազում եք Հունաստան այցելելու մասին, ապա մենք խորհուրդ կտանք նախապատվությունը տալ Կրետե կղզուն: Հենց այստեղ է գտնվում առասպելական շքեղություն ունեցող Այոս Նիկոլաուս քաղաքը, որը հայտնի է իր մշակութային հարուստ ժառանգությամբ, բայցև աչքի է ընկնում իր ժամանակակից ոճով:

Մոնշաու, Գերմանիա

Արևմտյան Գերմանիայի Էյֆել շրջանում գտնվող Մոնշաու քաղաքը շարունակում է պահպանել միջնադարյան պատմական ոգին: Սա ամենևին չի նշանակում, թե ժամանակն այստեղ կանգ է առել: Մոնշաու ամրոցն, օրինակ, այժմ ծառայում է որպես հյուրատուն և համերգասրահ:

Աղբյուր՝ brides.com