«Եվրատեսիլ»-ի կազմկոմիտեն կոչ է անում զերծ մնալ 2019 մրցույթը Երուսաղեմում անցկացնելու մտքից

Եվրոպական հեռարձակողների միության ներկայացուցիչները, ովքեր կազմակերպում են «Եվրատեսիլ» մրցույթը, պահանջել են Իսրայելից` զերծ մնալ մրցույթը Երուսաղեմում անցկացնելու գաղափարից։ Այս մասին է հաղորդում «Ynetnews.com» լրատվական կայքը։

Eurovision 2019

Ըստ պարբերականի՝ կազմակերպիչները հակված են անցկացնել մրցույթը այնպիսի վայրում, որը չի հրահրի որևէ ակցիայի կազմակերպում կամ կոնֆլիկտներ:

Միության ներկայացուցիչը նշել է, որ այս ամենի նպատակն է խուսափել այնպիսի իրավիճակներից, երբ երկիրը բոյկոտում է «Եվրատեսիլ»-ի անցկացման վայրը: