
Եվրատեսիլը չեղյալ կհայտարարվի
«Եվրատեսիլ 2020» միջազգային երաժշտական մրցույթը չեղյալ կհայտարարվի կորոնավիրուս համաճարակի պատճառով: Այս մասին հայտարարվել է իսրայելական հեռարձակողների կորպորացիայի կողմից։ Այս տեղեկությանը պաշտոնական հաստատում չկա:
Մարտի 17-ին «Եվրատեսիլ» Twitter- ի հաշվում հայտնվեց, որ մրցույթի կազմակերպիչները մշտադիտարկում են աշխարհում անընդհատ փոփոխվող իրավիճակը և շուտով կբացահայտեն ավելի շատ տեղեկություններ. «Խնդրում ենք մնալ մեզ հետ: Հուսով ենք, որ շուտով մենք ավելի շատ տեղեկություններ կունենանք»:
Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը պետք է ներկայացներ Հունաստանից երգչուհի Աթենա Մանուկյանը «Chains on you» երգով։
Աղբյուր՝ lenta.ru