
Ելակով սառը տորթ՝ ընդամենը 3 բաղադրիչով
Ձեզ ենք ներկայացնում համեղ տորթի բաղադրատոմս, որը կարող եք պատրաստել ընդամենը օգտագործելով երեք բաղադրիչ։
Բաղադրությունը՝ 9 հոգու համար
- 5 բաժակ քաղցրացրած հարած սերուցք
- 11 ուղղանկյունաձև կրեկեր
- 3 բաժակ կտրատված ելակ
Պատրաստման եղանակը
- Հարած սերուցքի բարակ շերտ քսեք ապակե տարային:
- Վրան կրեկերներ ավելացրեք, ապա նորից ծածկեք հարած սերուցքի շերտով:
- Ելակի ⅓ մասը լցրեք ստացված զանգվածի վրա, ապա նորից ծածկեք այն հարած սերուցքի շերտով:
- Կրկնեք 2-րդ և 3-րդ քայլերը մինչև բաղադրիչները կվերջանան (վերին շերտը պետք է ելակ լինի):
- Սառեցրեք այն առնվազն 3 ժամ:
- Վայելելու ճիշտ ժամանակն է:
Աղբյուր՝ tasty.co