Ելակների ազդեցությունը առողջության և տեսքի վրա

Շատերիս համար տարվա ամենասիրելի եղանակը ելակի շրջանն է, և դա իր հստակ պատճառներն ունի: Դրանք ոչ միայն քաղցր և առողջարար են, այլև բազմաթիվ օգտակար հատկություններ ունեն մաշկի խնամքի համար:

Ելակը հարուստ է վիտամին C-ով, ինչը չափազանց կարևոր է առողջ մաշկ ունենալու համար:

Ելակի հյութը շատ արդյունավետ է բշտիկների և ակնեի բուժման համար: Այն էլլագաթթու է պարունակում, որը նվազեցնում է մաշկի մուգ կետերը: Անհրաժեշտ է բամբակով տարածել հյութը մաշկի մուգ կետերի վրա, այնուհետև լվանալ դեմքը:

Վիտամին C-ով հարուստ այս հատապտուղներից կարելի է նաև յուղոտ մաշկի համար սնուցող և վերականգնող դիմակներ պատրաստել:

Ինչպես արդեն նշեցինք, ելակը պարունակում է հզոր հակաօքսիդանտ՝ էլլագաթթու, որը նաև պաշտպանում է մաշկը արևի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Ելակները նաև օգտակար են զգայուն աչքերի համար: Դրանք պարունակում են նաև ալֆա-հիդրօքսի թթու, որը հարթեցնում և երիտասարդ տեսք է հաղորդում մաշկին: Անհրաժեշտ է ելակի շերտերը դնել աչքերին և թողնել մոտ 15 րոպե: Արդյունքը երաշխավորված է:

Աղբյուր՝ lookandthebeauty