
Քեյթ Միդլթոնն ու Մեգան Մարկլն այցելել են Ուիմբլդոն
Քեմբրիջի դքսուհին՝ Քեյթ Միդլթոնն ու նրա նոր «քույրը»՝ Մեգան Մարկլը, այսօր առաջին անգամ միասին այցելել են Ուիմբլդոն: Այսօր՝ մինչ մրցաշարի սկիզբը, նրանք հանդիպել են խաղացող տղաների և աղջիկների հետ, ինչպես նաև ճաշել ակումբում։
Նշենք նաև, որ երեկ երեկոյան հետաձգվել էր տղամարդկանց կիսաեզրափակիչ հակամարտությունը՝ Նովակ Ջոկովիչի և Ռաֆայել Նադալի մասնակցությամբ, և այդ պատճառով նրանք այսօր են խաղացել։ Իհարկե, ուշադրության կենտրոնում է եղել Մեգանի մերձավոր ընկերուհի՝ Սերենա Ուիլյամսի խաղը, որը կայացել է կենտրոական կորտում:
Ստորև դիտեք աղջիկների նկարները։