Դրեյքն ու Քիմ Քարդաշյանը սիրավեպ ունեն. կան ապացույցներ

Սոց կայքերի օգտատերերը լուրեր են տարածել, որ Դրեյքն ու Քիմ Քարդաշյանը սիրավեպ ունեն։ Թվում էր, թե հայտնի հեռուստաաստղը երջանիկ էր իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ, սակայն դա․ ըստ շրջանառվող խոսակցությունների զուտ խաբկանք է։

Թվիթերյան մի օգտատեր մի ամբողջ տեսություն է կազմել, որն ապացուցում է Դրեյքի և Քարդաշյանի կապը։ Նրա տեսությունը հիմնված է ռեպերի վերջին «Scorpio» ալբոմի երգերի բառերի վրա։ Դրանց մեջ երգիչը իբր դիմում է Քիմին։

Օրինակ Դրեյքի ամենահայտնի երգերից մեկը, որը դարձավ մի ամբողջ ֆլեշմոբի աղբյուր․ «Kiki, do you love me? Are you riding?»։ Քիմին ընտանիքում դիմում են հենց Kiki, բացի այդ նրա կոսմետիկայի հավաքածուում հենց այս անունով շրթներկ կա։

Թրևիս Սքոթի հետ համատեղ երգում ռեփերն, կարծես թե, երգում է իր տան և Քարդաշյանի տան միջև հեռավորության մասին:

Ապացույցների մեջ է  մտնում նաև Դրեյքի և Քարդաշյանի ընտանիքի մեջ եղած ջերմ հարաբերությունները։

Հիմնականում, օգտատիրոջ թվիթը կայանում էր նրանում, որ ռեփերը երկրպագուներին ամիսներ շարունակ պատմում է, որ նա քնում է Քարդաշյանի հետ, բայց ոչ ոք դա չի նկատում։ Այդ թվիթով արդեն իսկ կիսվել են 61 հազար օգտատերեր։