Ինչպես լավատես երեխա մեծացնել այս հոռետեսական աշխարհում

Հեշտ է կենտրոնանալ աշխարհում տեղի ունեցող բացասական երևույթների վրա և շարունակ անհանգիստ ու տագնապալից վիճակում գտնվել, հատկապես եթե ծնող ես: 24 ժամյա լրահոսի, սոցիալական ցանցերի, բջջային հեռախոսների ծանուցումների և այլ սոցհարթակների միջոցով, ինչպիսիք են Instagram-ը և YouTube-ը, մենք բոլորս շարունակ ընկղմված ենք տեղեկատվական դաշտում:

Արդյունքում, լրատվամիջոցներն ու տեխնոլոգիաները համընդհանուր վատատեսության պատճառ են դառնում։ Բայց պետք է կարողանալ հաղթահարել այդ անհանգստությունը և խոհեմությամբ օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները։

Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, թե ինչպես լավատես երեխա դաստիարակել այս հոռետեսական աշխարհում.

1. Օգնեք երեխաներին բացահայտել ճշմարտությունը

Շատ կարևոր է, թե դուք ինքներդ ինչպես եք արձագանքում լուրերին։ Բացատրեք ձեր երեխաներին, որ ցանկացած հարցում առավել նախընտրելի է սեփական եզրակացություններ անելը։ Հավատացեք՝ այս մեթոդն օգնում է նվազեցնել մանկական վախերը և վերականգնել վստահությունը։

2. Խոսեք այն մասին, թե ինչի համար եք երախտապարտ

Պարտվողական տրամադրություններին պատասխանեք ձեր երեխաների բնավորությունը կոփելով։ Ժամանակ հատկացրեք նրանց հետ խոսելու համար, պատմեք, թե ինչի համար եք կյանքում երախտապարտ։ Խրախուսեք նրանց համառությամբ հաղթահարել խոչընդոտները և կարեկից լինել մյուսների հանդեպ։

3. Պայքարեք կեղծ լուրերի դեմ

Շատ երեխաներ ասում են, որ չեն կարող տարբերակել առցանց հարթակներում իրական և կեղծ լուրերը: Խառնաշփոթ, կասկած, վստահության պակաս․ սրանք բոլորը զգացողություններ են, որոնք պետք է հաղթահարվեն լավատեսության ճանապարհով: Երեխաներն ունեն գործիքներ կեղծ լուրերի դեմ պայքարելու համար: Նրանք կարող են օգտագործել փաստերի ստուգման առցանց հնավորությունները ճշմարտությունը բացահայտելու համար։

4. Պայքարեք խուլիգանության դեմ

Երբ երեխաները տեսնում են, որ ինչ-որ մեկը ծեծի կամ բռնության է ենթարկվում՝ անկախ նրանից, դա տեղի է ունենում իրական կյանքում թե առցանց հարթակներում,  նրանք չպետք է պարզապես դիտողի դերում լինեն: Չվտանգելով իրենց՝ նրանք կարող են աջակցել մյուսներին։

Աղբյուրը՝ mother.ly