Դուա Լիպան և Անվար Հադիդը հանդիպում են

Ըստ շրջանառվող լուրերի Դուա Լիպայի կյանքում նոր տղամարդ է հայտնվել: Խոսքը Ջիջի և Բելլա Հադիդների կրտսեր եղբայր՝ Անվար Հադիդի մասին է: Զույգին նկատել են Լոնդոնում անցկացվող ամառային Time Hyde Park երաժշտական փառատոնի ժամանակ։

Նշենք, որ Դուա Լիպան վերջերս էր բաժանվել մոդել Այզեկ Քերյուից ՝ հինգ տարի ընկերությունից հետո: Զույգին վերջին անգամ նախքան իրենց բաժանումը միասին տեսել էին Met Gala-ի ժամանակ:

Ինչ վերաբերում է Անվար Հադիդին, նա մինչև 2018 թ.-ը հանդիպել է ամերիկացի դերասանուհի Նիկոլա Պելտցի հետ: Իսկ նախորդ ամռանը, որոշ խոսակցությունների համաձայն նա կարճ սիրավեպ է ունեցել իր քույրերի լավագույն ընկերուհի՝ մոդել Քենդալ Ջենների հետ:

Նաև նշենք, որ սա առաջին անգամը չէ, որ 23-ամյա Լիպային և 20-ամյա Հադիդին նկատել են միասին: Անցյալ ամիս նրանց միասին նկատել էին Հադիդի ծննդյան օրը:

Աղբյուր՝ elle.com