Դինագուլ Տասովա․ «Ոմանք տեսնում են նուրբ զգեստ, ոմանք էլ՝ մերկ մարմին»

Վերջին մի քանի օրերի ընթացքում սոցիալական ցանցերում լայն տարածում գտավ «ԱՊՀ թոփ մոդել 2018» Ղազախստանի մասնակից Դինագուլ Տասովայի մասին այն տեղեկությունը, թե վերջինս, հանդիսանալով Աստանայի երիտասարդական ասամբլեայի չորրորդ գումարման պատգամավոր, բաց կրծքով հանդես է եկել հանրության առջև։

Classy.am-ի լրագրողը թեմայի առնչությամբ խոսել է մոդել Դինագուլ Տասովայի հետ։ Վերջինս, պատասխանելով հարցին, թե՝ մոդելային կարիերան չի խանգարել պատգամավորությանը, մոդելը հստակ պատասխան չի տվել՝ միայն նշելով, որ 2015թ.-ից պայմանագրով աշխատում է «Prima Vera» մոդելային գործակալության հետ որպես մոդել: Դինագուլ Տասովան նաև հավելում է. «Փողոցում պատահական անցորդները շատ են հարցնում, թե արդյո՞ք մոդել եմ։ Սա էլ, կարծում եմ, նշանակում է, որ մարդիկ դրական են ընկալում մոդելային գործունեությունը»։

Պատասխանելով հարցին, թե՝ ո՞րն էր Ձեր «ԱՊՀ թոփ մոդել 2018» մրցույթի մասնակցության նպատակը, Դինագուլը ասել է․ «Իմ նպատակն էր մասնակցել այս մրցույթին ինչպես նաև տեսնել Հայաստանը։ Ինձ համար հետաքրքիր էր շփվել ԱՊՀ երկրների ներկայացուցիչ աղջիկների հետ և չեմ փոշմանում։ Ես սիրահարված եմ Երևանին»։

Հարցին՝ ինչպես է Աստանայի հասարակությունը և առհասարակ Ձեր շրջապատը վերաբերում Ձեր՝ համարձակ զգեստների ընտրությանը, մոդելը նշել է․ «Ես ուրախ եմ, որ նորաձևությունը զարգանում է։ Կան նաև բացասական էմոցիաներ․ հարցը նրանում է, թե ով ինչ է ցանկանում տեսնել․․․։ Որպես մոդել կարող եմ մեկնաբանել, որ պետք վերաբերվել նորաձևությանն ավելի պրոֆեսիոնալ։ Մարմինը, որում ես ապրում եմ կազմված է 10% համառությունից, 30% նրբությունից և 60% գեղեցկությունից։ Վայելե՛ք գեղեցկությունը»։

Հեղինակ՝ Կրիստինա Ավագյան