
Դիմահարդարում, որը ծերացնում է ձեզ
Հաճախ դիմահարդարումը արհեստականորեն ծերացնում է կնոջը։ Ձեզ ենք ներկայացնում խորհուրդներ, որոնց շնորհիվ կխուսափեք մաշկի ծերացումից։
Մոռացե՛ք խիտ տոնային քսուքների մասին
Ավելի լավ կլինի, եթե ընտրեք թեթև տոնային միջոցներ, օրինակ՝ հեղուկներ կամ «BB» քսուքներ։ Նրանք ունեն թեթև, բայց միևնույն ժամանակ կայուն բաղադրություն և թողնում են «կենդանի մաշկի» տպավորություն։ Եթե վախենում եք, որ դրանք չեն ծածկի ձեր մաշկի որոշ անհարթություններ, կարող եք այդ մասերում քսել մաշկը ուղղող քսուք (корректор), իսկ այնուհետև ամողջ դեմքի վրա՝ «BB» քսուք։
Չափից ավելի շատ քողարկող քսուք (консилер) մի՛ օգտագործեք
Աչքերի տակ քողարկող քսուք շատ մի՛ քսեք։ Այն կարող է ծալքեր առաջացնել, ինչի արդյունքում ձեր տարիքից ավելի մեծ տեսք կունենաք։
Դեն նետե՛ք փայլուն ստվերաներկերը
Դրանք կարող են ավելի արտահայտիչ դարձնել ձեր դեմքի կնճիռները, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում օգտագործել բնական տոներ։
Ճիշտ կարմրաներկ ընտրե՛ք
Հարկավոր է հրաժարվել նարնջաշագանակագույն երանգներից․ դրանք ձեզ ավելի մեծ են դարձնում։ Ցանկալի է օգտագործել ծիրանագույն երանգ, որի շնորհիվ ձեր դեմքը թարմ և երիտասարդ տեսք կունենա։
Օգտագործե՛ք տարբեր տուշեր
Վերևի թարթիչներին քսե՛ք ծավալ հաղորդող տուշ, իսկ ներքևի թարթիչներին՝ երկարացնող։