
Անսպասելի միտում. սովորում ենք աչքերը ներկել «վարդագույն գինու» գույնով
Այս աշնան ամենասիրված դիմահարդարումը «վարդագույն գինու» գույնի աչքերն են։ Վարդագույն «Smokey eyes» դիմահարդարումը հզոր զենք է։ Սակայն հարկավոր է իմանալ, թե ինչպես այն ճիշտ օգտագործել։
Այսպիսով, որպես հիմք պետք է օգտագործել ոչ փայլուն ստվերաներկ, քանի որ այն հեշտ է կիրառելը և լավ է զուգորդվում փայլերի հետ։
https://www.instagram.com/p/BoenCn6g7rx/?utm_source=ig_embed
Պետք է չմոռանալ վարդագույն ստվերաներկը կիրառել նաև ստորին կոպի վրա, այլապես շրջապատի մարդիկ կմտածեն՝ հիվանդ եք․սխալ կիրառված վարդագույն ստվերաներկերը սփրթնած տեսք են հաղորդում։
https://www.instagram.com/p/Bm_VO74hBCN/?utm_source=ig_embed
Պետք չէ շեշտը դնել թե՛ աչքերի, թե՛ շուրթերի վրա։ Եթե աչքերը ներկել եք նուրբ վարդագույնով, ապա շուրթերին կարող եք կիրառել կարմիր կամ բալի երանգով շրթներկ, իսկ եթե աչքերը վարդագույնի մուգ երանգի մեջ են, ապա շուրթերը պետք է լինեն բեժ կամ այլ բաց երանգի։
https://www.instagram.com/p/BozJVBglHVF/?utm_source=ig_embed