Դիմակներ, որոնք կնվազեցնեն դեմքի կարմրությունը

Կարանտինի դրական կողմերից մեկն այն է, որ արդեն շատերս ունենք ժամանակ մեր դեմքի մաշկի խնամքով զբաղվելու համար:

Ուստի ձեզ ենք ներկայացնում դեմքի դիմակների մի շարք բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ձեզ ազատվել դեմքի կարմրությունից, նվազեցնել բորբոքումներն, ինչպես նաև մաշկին հաղորդել պայծառ տեսք:

Խնձորի քացախով և կանաչ թեյով դեմքի դիմակ

Համաձայն այս բաղադրատոմսի՝ կանաչ թեյը նվազեցնում է մաշկի գրգռված վիճակը, իսկ խնձորի քացախը հավասարակշռում և կայունացնում է մաշկի խոնավությունը:

  1. Պատրաստեք 1 բաժակ կանաչ թեյ
  2. Տաք վիճակում 3 ճաշի գդալ կանաչ թեյը խառնեք 1 ½ ճաշի գդալ չոր վարսակի ալյուրով
  3. Լավ խառնեք և թողեք վարսակի ալյուրը 2 րոպե, որպեսզի այն լուծվի
  4. Ավելացրեք 1 թեյի գդալ մեղր և խառնեք այնքան մինչև մեղրը լուծվի
  5. Ավելացրեք 1 ճաշի գդալ խնձորի քացախ և 2 ճաշի գդալ սովորական մածուն
  6. Խառնեք այնքան, մինչև ստանաք խիտ մածուկ
  7. Լվացեք ձեր դեմքն ու պարանոցը տաք ջրով և յուղազերծող մաքրող միջոցներով` շպարը հեռացնելու և  ծակոտիները բացելու համար:
  8. Քսեք խառնուրդը դեմքին հավասարաչափ և թողեք այն չորանա 15 րոպե
  9. Այնուհետև մաքրեք դիմակը գոլ ջրով
  10. Ապա լվացեք մաշկը սառը ջրով՝ ծակոտիները փակելու համար, այնուհետև չորացրեք այն փափուկ սրբիչով:
  • Ելակով դեմքի դիմակ

Ելակով դեմքի դիմակը հիանալի է յուղոտ մաշկի համար, քանի որ ելակի մեջ գտնվող սալիցիլաթթուն նվազեցնում է մաշկի յուղային շերտը: Միևնույն ժամանակ մածունը և մեղրը հիանալի միջոց են բշտիկներից առաջացած բորբոքումները նվազեցնելու համար:

  1. ¼ բաժակ ելակը՝ պյուրե վիճակով ավելացրեք խառնիչի ամանի մեջ
  2. Ավելացրեք 1 ճաշի գդալ մեղր և 1 ճաշի գդալ մածուն
  3. Այնուհետեև լավ խառնեք
  4. Լվացեք ձեր դեմքն ու պարանոցը տաք ջրով և յուղազերծող մաքրող միջոցներով` շպարը հեռացնելու և դեմքի ծակոտիները բացելու համար
  5. Քսեք խառնուրդը հավասարաչափ և թողեք այն չորանա դեմքին 15 րոպե
  6. Մաքրեք դիմակը գոլ ջրով
  7. Այնուհետև մաշկը լվացեք սառը ջրով՝ դեմքի ծակոտիները փակելու համար, ապա չորացրեք փափուկ սրբիչով:
  • Սուրճով, կակաոյով և մածունով դեմքի դիմակ

Սուրճ, կակաո և մածուն. կարծես թե համեղ նախաճաշի բաղադրատոմս լինի: Սակայն այս նույն բաղադրիչները կարող են նաև օգտագործվել որպես դեմքի դիմակ` դեմքի այտուցվածությունը նվազեցնելու, ինչպես նաև ծերացման նշանները նվազագույնի հասցնելու համար։

  1. Խառնիչի ամանի մեջ ավելացրեք 2 ճաշի գդալ չոր սուրճ և 2 ճաշի գդալ չոր կակաոյի փոշի
  2. Ավելացրեք 3 ճաշի գդալ մածուն
  3. Այնուհետև լավ խառնեք
  4. Լվացեք ձեր դեմքն ու պարանոցը տաք ջրով և յուղազերծող մաքրող միջոցներով` շպարը հեռացնելու և դեմքի ծակոտիները բացելու համար
  5. Ավելացրեք նաև 1 ճաշի գդալ մեղր և խառնեք
  6. Քսեք խառնուրդը դեմքին հավասարաչափ և թողեք այն 15 րոպե չորանա
  7. Այնուհետև մաքրեք դիմակը գոլ ջրով
  8. Ապա լվացեք մաշկը սառը ջրով ծակոտիները փակելու համար, այնուհետև չորացրեք այն փափուկ սրբիչով:

Աղբյուրը՝ Siobeauty