Դիմակներ՝ հարթ և փայլուն մաշկ ունենալու համար

Մաշկի խնամքը շատ կարևոր է կանանց համար։ Պարտադիր չէ այցելել գեղեցկության սրահներ հարթ մաշկ ունենալու համար։ Ներկայացնում ենք ձեզ  դեմքի երեք դիմակներ, որոնք հնարավոր է պատրաստել տնային պայմաններում, իսկ արդյունքը հաստատ կգոհացնի ձեզ։

1) Ձվի սպիտակուցով դիմակ


Ձվի սպիտակուցը շատ օգտակար է մաշկի համար: Այն ձգում է  մաշկը և նեղացնում է մաշկի ծակոտիները: Այն նվազեցնում է կնճիռների քանակն ու մաշկի յուղոտությունը։

Այս դիմակը պատրաստելու համար  հարկավոր է 1 կամ 2 ձու։ Բաժանեք սպիտակուցը դեղնուցից: Նախքան դիմակը կիրառելը, լվացեք ձեր դեմքը տաք ջրով և չորացրեք այն: Դրանից հետո տարածեք ձվի սպիտակուցը ձեր մաշկին խողանակի միջոցով: Այնուհետև մասնատեք  անձեռոցիկը և ամրացրեք այն ձեր դեմքին: Անձեռոցիկի շերտի վրա քսեք մնացած ձվի սպիտակուցը թողեք այնքան մինչև չորանա (սովորաբար 20 րոպե):

Չորանալուց հետո հանեք դիմակը։ Այնուհետև լվացեք ձեր դեմքը սառը ջրով: Այս դիմակը կօգնի ձեզ նաեւ ձերբազատվել մաշկի սև կետերից:

*** Տաք ջուրը բացում է մաշկի ծակոտիները, իսկ սառը ջուրը փակում է այն: Ահա թե ինչու դիմակը կիրառելուց առաջ լվացեք ձեր դեմքը տաք ջրով, իսկ վերջում՝ սառը ջրով:


2) Շաքարավազով դիմակ

Այս դիմակը շատ հեշտ է պատրաստել: Այն կարող է օգտագործվել որպես բնական սկրաբ․ նաև կվերացնի մահացած մաշկը ձեր դեմքից։
Դիմակը պատրաստելու համար  կարող եք օգտագործել կամ շագանակագույն կամ սպիտակ շաքարավազ, սակայն շագանակագույնն ավելի օգտակար է:  2 ճաշի գդալ շաքարավազի մեջ լցրեք 1 ճաշի գդալ ձիթապտղի կամ բուսական յուղ (ձիթապտղինն ավելի օգտակար է): Ձեր պատրաստած խառնուրդը պետք է բավականին խիտ լինի: Լվացեք ձեր դեմքը  տաք ջրով, ապա չորացրեք այն։ Նուրբ շրջանաձև շարժումներով տարածեք պատրաստած խառնուրդը ձեր դեմիքն՝ մատների օգնությամբ: Խուսափեք աչքերի և բերանի տարածքներից: Թողեք դիմակը 10-15 րոպե: Դրանից հետո լվացեք ձեր դեմքը սառը ջրով, իսկ վերջում  քսեք ձեր դեմքին խոնավեցնող քսուք:


3) Կիտրոնի հյութով դիմակ


Եթե ​​ցանկանում եք ունենալ դեմքի բաց գույն և մաշկի հավասար տոն, ապա այս դիմակը ձեզ համար է:  Դիմակը բաղկացած է միայն մեկ բաղադրիչից՝ կիտրոնից: Ճզմեք 1 կամ 2 կիտրոն, մինչեւ որ բավական քանակությամբ հյութ  ստանաք: Լվացեք ձեր դեմքը տաք ջրով եւ չորացրեք այն: Այնուհետև տարածեք կիտրոնի հյութը ձեր մաշկին ՝ մատների օգնությամբ: Համոզվեք, որ ալերգիկ չեք կիտրոնի հանդեպ: Հասկանալու համար արդյոք ալերգիկ եք թե ոչ, քսեք  այն ձեր դաստակին, պահեք 15 րոպե եւ տեսեք, արդյոք կարմրություն, քոր կամ գրգռում կա թե ոչ, եթե ոչ ապա քսեք կիտրոնի հյութը ձեր դեմքին եւ թողեք, որ չորանա: Չորանալուց հետո լվացեք ձեր դեմքը սառը ջրով, իսկ վերջում, քսեք ձեր դեմքին խոնավեցնող քսուք: