Դեմի Լովատոյի մոտ կրկին նկատվել է թմրանյութի չարաշահում

Երեկ 25-ամյա երգչուհի՝ Դեմի Լովատոն թմրանյութի չարաշահման հետևանքով հոսպիատալացվել է։ Հիմա նա գտնվում է Լոս Անջելեսի՝ «Cedars-Sinai» բժշկական կենտրոնում։ Այս պահին երգչուհու կյանքին վտանգ չի սպառնում։

Ըստ BBC-ի՝ Դեմին երկար ժամանակ կախում է ունեցել թմրանյութերից, բայց արդեն 6 տարի նա իրեն հետ էր պահում ամեն տեսակի, թե ալկոհոլային խմիչքներից, թե թմրանյութերից։ Սակայն վերջերս նոր երգ էր ձայնագրել ՝ «Sober» անվանմամբ, որտեղ խոստովանում էր, որ թմրանյութերը կրկին գլուխ են բարձացրել և դրա համար ներողություն էր խնդրում ընտանիքից։

Սոցիալական կայքերով նրան աջակցել են բազմաթիվ հայտնի աստղեր այդ թվում նրա նախկին սիրեցյալ՝ Ջո Ջոնասը, նրա եղբայրը՝ Նիք Ջոնասը, որը Դեմիի լավագույն ընկերներից մեկն է։ Երգչուհու կողքին են նաև կանգնել Քիմ Քարդաշյանը, Արիանա Գրանդեն, Քարդի Բի-ն, Էլլեն Դեջեներսը, Բրունո Մարսը, Քեթի Փերրին, Թայրա Բենքսը և շատ ուրիշ հայտնի աստղեր։ Նրանք բոլորը օգտագործում են նույն հաշթագը՝ «Աղոթում ենք Դեմիի համար» #PrayingForDemi