
Կոսմետիկա տղամարդկանց համար՝ Շանելի կողմից
Շանել նորաձևության տունը ներկայացրել է տղամարդկանց դեկորատիվ կոսմետիկայի իր առաջին հավաքածուն։
Գաղտնիք չէ, որ Կոկո Շանելը առաջին մոդելավորողներից էր, ով նոր ոճի սկիզբ դրեց՝ օգտագործելով տղամարդկանց հագուստի տարրերը կանանց զգեստների մոդելավորման մեջ․ հերթը տղամարդկանցն է։
Շանելի կարծիքով սեռն է որոշում ոճը և այդ ոճը կանանց և տղամարդկանց կենսակերպի անքակտելի մասն է։ Շանել նորաձևության տունը հնարավորություն է ընձեռել նաև տղամարդկանց օգտվել կոսմետիկ միջոցներից։ Տղամարդկանց համար ստեղծվել են տոնային քսուքներ, ունքերի մատիտներ, շրթունքների բալզամներ։
Աղբյուրը՝ graziamagazine.ru