
Տղամարդիկ նույնպես կարող են նախադաշտանային ախտանիշներ ունենալ
Ի տարբերություն տարածված համոզմունքի` միայն կանայք չեն, որ տառապում են նախադաշտանային ախտանիշներից:
Զայրույթի պոռթկումները, տարօրինակ կամ անսովոր բացասական վերաբերմունքը և սեռական ակտիվության նվազեցումը կարող են կապված լինել տղամարդկանց մոտ տեստոստերոնի համապատասխան մակարդակի բացակայության հետ:
Այս սթրեսները տղամարդկանց հորմոնալ մակարդակի նվազեցման արդյունքն են: Գիտնականները այս երևույթն անվանել են Դյուրագրգիռ արական սինդրոմ՝ ապացուցելով, որ հորմոններն ազդում են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց վարքագծի վրա։