Դաշտանային ցավերը նման են սրտի կաթվածի

Լոնդոնի համալսարանի վերարտադրողական առողջության բաժնի պրոֆեսորը դաշտանային ցավերը համեմատել է սրտի կաթվածի հետ: Բրիտանացի պրոֆեսորը պնդում է, որ դաշտանային ցավերին պետք է ավելի լուրջ վերաբերվել:

Փորձագետ Ջոն Գիլբաուդի կարծիքով անհրաժեշտ է հավելյալ հետազոտություններ կատարել այդ ցավերի բուժումը գտնելու համար:

Հյուսիսային համալսարանի գինեկոլոգիական ցավերի բաժնի տնօրեն Ֆրանկ Թուն էլ նշում է, որ բժիշկները բավարար ուշադրություն չեն դարձնում այդ ցավերին և հիմնականում միայն ցավազրկողներ են նշանակում:

Աղբյուր՝ Cosmopolitan