Ինչպե՞ս դանդաղեցնել ծերացման գործընթացը

Մեզնից յուրաքանչյուրը ցանկանում է որքան հնարավոր է երկար երիտասարդ մնալ: Իրականում մարդու տարիքը միայն թիվ է: Ամենակարևորն այն է, թե որքա՞ն երիտասարդ եք դուք ձեզ զգում ներսից: Հետևաբար, մենք հավաքել ենք ձեզ համար ամենաարդյունավետ մեթոդները, որոնք կօգնեն մնալ երիտասարդ և՛ արտաքնապես, և՛ հոգեպես։

Նվազեցրեք սննդի բաժինը

Ձեր սննդի բաժնի քանակը նվազեցնելը կօգնի դանդաղեցնել մարմնի ծերացման գործընթացը: Դա հանգեցնում է կենսաքիմիական մեխանիզմների փոփոխության, որն էլ իր հերթին ազդում է մարմնում բջիջների ծերացման գործընթացին: Այնուամենայնիվ, կարևոր է, որ ձեր մարմինը ամբողջությամբ ստանա բոլոր անհրաժեշտ վիտամինները: Բացի այդ, ավելի քիչ բաժնով ուտելը նվազեցնում է հիվանդությունների հաճախականությունը և ձեզ ավելի շատ էներգիա է տալիս:

Ներառեք սպիտակ սունկ ձեր սննդակարգում

Ամերիկացի գիտնականները նշում են, որ այն մարդիկ, ովքեր պարբերաբար ուտում են սպիտակ սունկ, իրենց իրական տարիքից շատ ավելի երիտասարդ են զգում: Դա պայմանավորված սնկի մեջ պարունակվող հատուկ տարրերի՝ ergothioneine-ի և glutathione-ի հետ, որոնք չեզոքացնում են մարմնում վնասված բջիջները: Ավելին, դրանք կանխում են քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների զարգացումը։

Նվազեցրեք քաղցրավենիքի քանակը ձեր սննդակարգում

Քաղցրավենիքի քանակության նվազեցումը ոչ միայն օգնում է ունենալ լավ կազմվածք, այլ նաև նպաստում է մարմնին ավելի երիտասարդ մնալ:

Ածխաջրերի պակասի դեպքում մեր մարմինը սկսում է քիմիական նյութեր արտադրել, որոնք պաշտպանում են հյուսվածքների բջիջները վնասներից: Բացի այդ, խորհուրդ է տրվում ավելացնել սննդակարգում օգտակար ճարպերի քանակը, որոնք առկա են ձկների, մսի և բուսական յուղերի մեջ: Այս սննդակարգին հետևելը կօգնի նվազեցնել սրտի հիվանդության և քաղցկեղի զարգացման ռիսկերը:

Կատարեք բալանսի պահպանման վարժություններ

Նման վարժությունները կարող են նպաստել ուղեղի աշխատանքին: Փորձեք կատարել հետևյալ վարժությունը.

  • Պատրաստեք կիտրոն և աթոռ:
  • Պառկեք մեջքի վրա և աթոռը դրեք գլխի ուղղությամբ: Կիտրոնը պահեք ձեր ոտքերի միջև:
  • Ոտքերը բարձրացրեք այնպես, որ կիտրոնը դնեք աթոռի վրա:
  • Ոտքերը իջեցրեք ներքև, ապա բարձրացրեք և վերցրեք կիտրոնը աթոռից, այնուհետև վերադարձեք ձեր նախնական դիրքին:

Լավ ֆիզիկական վիճակում գտնվող մարդիկ կարող են նույնիսկ ոտքերով կիտրոնը դնել հատակին՝ առանց աթոռի օժանդակության:

Աղբյուր՝ Brightside