Գրասենյակային ոճ. ի՞նչ կրել այս ամռանը

Շոգ եղանակին մեծապես դժվարանում է գրասենյակային հագուստի ընտրությունը: Մինչդեռ անհրաժեշտ է իդեալական կերպար ստեղծել, որը կլինի վառ և միաժամանակ հարմարավետ:

Ստորև ներկայացված գաղափարները կարող են օգնել ձեզ ընտրության հարցում:

Վերնաշապիկզգեստներ

Վերնաշապիկ-զգեստները ոչ միայն գեղեցիկ և նորաոճ են, այլ նաև հիանալի տարբերակ են շոգից պաշտպանվելու համար։

Բարձրակրունկ կոշիկներ

Գրասենյակային կերպարը կարելի է հեշտությամբ վերածել երեկոյանի՝ ավելացնելով ընդհամենը բարձրակրունկ ամառային կոշիկներ և կարմիր շրթներկ։

Վառ գույներ

Ընտրեք վառ երանգներով զգեստներ, որոնք կլուսավորեն ձեր օրը։ Հավատացեք՝ գրասենյակում կարելի է կրել վառ, բայցև աշխատանքին համապատասխան հագուստ։

Միդի կիսաշրջազգեստ

Համադրեք միդի կիսաշրջազգեստը սպիտակ վերնաշապիկի հետ և փայլեք ամբողջ օրվա ընթացքում։

Լայն տաբատ

Լայն հագուստը թույլ կտա հարմարավետ զգալ ամռան տապին և, միևնույն ժամանակ, լինել նորաձև և տարբերվող։

Սպիտակ տաբատ

Վստահ եղեք՝ հնարավոր չէ սխալվել սև և սպիտակ դասական համադրության պարագայում:

Աղբյուր՝ harpersbazaar.com