
Գրասենյակային նորաձևություն. ինչ կրել աշնանը
Անկախ ձեր մասնագիտությունից՝ աշխատավայրում հագնվելու ձեր ոճը շատ գաղտնիքներ է բացահայտում ձեր մասին: Ստորև ներկայացված գաղափարները կօգնեն աշխատավայրում ոճային տեսք ունենալ այս աշնանը:
Կարմիր գույնի համադրումն ավելի չեզոք գույների հետ հիանալի տարբերակ է աչքի ընկնող կերպար ստանալու համար:
Գրասենյակային խիստ ոճի տաբատները կարող են անհարմար լինել, և նման իրավիճակներում բարձր գոտկատեղով տաբատները իրական փրկություն են:
Նույն գույնի տարբեր երանգների համադրումը յուրօրինակ ոճ է ստեղծում:
Նախշերով գեղեցիկ համադրություն ստանալու համար խուսափեք նույնանման նախշերի ընտրությունից:
Կաշվե վերնազգեստը ոչ միայն ձեզ կտաքացնի ցուրտ օրերին, այլ նաև ձեր սովորական ամենօրյա տաբատին շքեղ տեսք կհաղորդի:
Կաշվե կիսատաբատը կարող է մի փոքր ռիսկային թվալ, բայց եթե այն համադրեք պիջակի հետ, հետաքրքիր գրասենյակային կերպար կստանաք:
Վերնաշապիկի նման զգեստները շատ հարմարավետ տարբերակ են աշխատավայրում կրելու համար:
Աղբյուր՝ whowhatwear.com