
Գունավոր քողեր՝ համարձակ հարսնացուների համար
Եթե հարսանիքի պլանավորման փուլում եք և ոչ ավանդական տարբերակներ եք փնտրում, ապա ստորև ներկայացվող տեղեկատվությունը հենց ձեզ համար է:
Հարսանեկան աքսեսուրաների Crown and Glory ընկերությունը ներկայացնում է յուրահատուկ հարսանեկան պարագաներ, որոնք իդեալական կդարձնեն ձեր օրը:
Ընկերությունն առաջարկում է գունավոր և տարբերվող հարսանեկան քողեր՝ ծիածանի երանգներ, դիսկո ոճ և այլն:
Այս քողերը հիանալի միջոց են սպիտակ հարսանեկան զգեստին հետաքրքիր երանգ հաղորդելու համար՝ միևնույն ժամանակ պահպանելով ավանդական սպիտակը:
Նշենք նաև, որ քողերի գները տարբեր են՝ կախված ոճից և երկարությունից:
Աղբյուր՝ her.ie