Գործունյա կանանց շարքը համալրում է Բելլա Աշուղյանը

Հետաքրքիր զրույց ունեցանք նկարիչ, մոդելավորող, Studio N7 հագուստի մոդելավորման կենտրոնի համահիմնադիր՝ Բելլա Աշուղյանի հետ, ով սիրով մեզ ներկայացրեց աշխատանքային նրբություններն ու անցած ուղղին։

Ինչպե՞ս են ստեղծվում նոր մոդելները։ Ինչպե՞ս եք ոգեշնչվում

Նոր, անհատական մոդելներ ստեղծելիս հաշվի է առնվում հաճախորդի կազմվածքը, դիմագծերը, ոճը և նախասիրությունները։ Ոգեշնչման աղբյուր կարող է հանդիսանալ բնությունը, ճարտարապետությունը, արվեստի ուղղվածությունը, ոճը, գիրքը, ինչպես նաև պատմական իրադարձությունները։ Կարող եմ ոգեշնչվել պարզապես նայելով գործվածքին կամ հանկարծակի մտքիս հայտնվի մի որևէ դետալ՝ որը հետագայում դառնում է իր։

Ինչու՞ Studio N7

Քանի որ չէինք ուզում, որ լիներ մեզանից մեկի անունը կամ ինիցիալները, պարզ անվանում ընտրեցինք, որը և հասկանալի է և հիշվող հաճախորդի համար։

Եթե հնարավորություն ունեք ընտրելու մեկ կնոջ զգեստապահարան, ու՞մը կընտրեիք…

Չեմ կարող ընտրել որևէ մեկի զգեստապահարանը, քանի որ յուրաքանչյուր կին պետք է ունենա իր անձնական ոճն ու անձնական ճաշակը։

Երեք բառով նկարագրեք Studio N7-ի ոճը

Կանացի, տարբերվող, շքեղ։

Խորհուրդ կանանց և աղջիկներին՝ ի՞նչ կրել այս գարնանը

Այս գարնանը կանայք և աղջիկները կարող են կրել մարմնագույնի, սպիտակի բոլոր երանգների հագուստ՝ ամբողջությամբ միագույն. այդ տոները համապատասխանում են գրեթե բոլորին։ Կանացի և էլեգանտ կլինի այն հագուստը, որում ժանյակի առկայությունը կգերակշռի։ Ժանյակներն այս գարուն նորաձև են։ Հետաքրքիր և ոճային են ձկնորսի ցանց հիշեցնող գործվածքներով բլուզները, զգեստներն ու տարբեր աքսեսուարները։

Կերպարը կարելի է դարձնել տարբերվող շատ մեծ գլխարկների շնորհիվ՝ որոնք նաև արևի ճառագայթներից կպաշտպանեն դեմքի նուրբ մաշկը։ Հարմարավետ և բոլորիս կողմից սիրված կլինի այս տարվա ջինսե թրենդը , որը օգտագործվում է գրեթե բոլոր հագուստի տեսակներում՝ սկսած պայուսակներից մինչև բաճկոններ։

Սակայն, պետք չէ լինել նորաձևության զոհ, կրեք այն հագուստը, որի մեջ ձեր կերպարը ստացված է, եղեք խնամված և ժպտացեք – դա միշտ նորաձև է։

Հարմարավետություն թե՞ շքեղություն

Երեկոյան-շքեղություն, առօրյայում-արդարացված հարմարավետություն։

Ինչպե՞ս կնկարագրեիք ձեր անձնական ոճը

Դասական, անօրինակ։

Եթե կարողանայիք հետ տալ ժամանակը, ի՞նչ խորհուրդ կտայիք ինքներդ ձեզ

Չեմ սիրում ժամանակից հետ գնալ, ձգտում եմ միշտ նայել առաջ։

Ես երբեք չեմ կրի…

Ես երբեք չեմ կրի կիսա-երկարաճիտ կոշիկներ կիսաշրջազգեստի կամ զգեստի հետ, շատ կարճ հագուստ, փայլուն զուգագուլպաներ։

Studio N7-ի դռները առաջին անգամ բացելիս, ո՞րն էր ձեր ամենամեծ վախը

Բացման ժամանակահատվածում գրեթե չկային վախեր և կասկածներ։

Ինչպե՞ս պետք է կանայք իրենց զգան, երբ կրում են ձեր կողմից մոդելավորած հագուստը

Կրելով Studio N°7 -ի կողմից մոդելավորած հագուստ կանայք կզգան իրենց յուրահատուկ, կանացի և համարձակ։

Ո՞ր նորաձևության տանը մեծ հաճույքով կաշխատեիք

Մեծ սիրով կուզենայի փորձ ձեռք բերել Maison Margiela, Alexander McQueen, Dior, Vera Wang, N°21, MARNI, Rick Owens, Chanel, Jacquemus նորաձևության տներում։

Արդյոք ձեզ ուժեղ մոդելավորող համարու՞մ եք, եթե այո՝ ապա ինչու՞

Ես ինքս շատ ինքնաքննադատ եմ, միշտ աշխատում եմ ինձ վրա, և կարծում եմ դեռ պետք է սովորեմ և աշխատեմ, որպիսզի ավելի կատարելագործվեմ իմ գործում:

Շանելը թելադրում է կլասիկա, Թոմ Ֆորդը՝ հարմարավետություն, Վերսաչին՝ շքեղություն, դուք ի՞նչ եք թելադրում

Յուրահատկություն։

Հեղինակ՝ Աննա Խուրշուդյան