Գլխարկ-դույլեր Նինա Ռիչիի հավաքածուում

Փնտրու՞մ եք գլխարկ, որը կպաշտպանի Ձեզ արևի ճառագայթներից՝ միևնույն ժամանակ պահպանելով ձեր մազերի սանրվածքը: Այդ դեպքում ուրախ ենք տեղեկացնել, որ Նինա Ռիչին լուծել է այս խնդիրը։

Նինա Ռիչին Փարիզում ներկայացրել է կանանց հագուստի իր գարուն-ամառ 2020 հավաքածուն: Հավաքածուն հարուստ էր օձի պրինտերով և պաստելի երանգների՝ նարդոսի, վարդագույնի, վառ դեղինի և այլ խառնուրդներով։

Չափազանցված օձիքներն ու կտրվածքով կոշիկները բավարար էին տպավորություն ստեղծելու համար։ Սակայն այն, ինչ կատարվեց հետո, շատ ավելի տպավորիչ էր։ Մոդելները ներկայացան՝ գլխներին կրելով չափազանց մեծ դույլեր՝ որպես գլխարկներ։ Շատ մոդելներ այս վառ գույներով դույլերը՝ դեղինից ու նարնջագույնից մինչև կապույտ, կրում էին նաև որպես պայուսակներ։

Թեմային համահունչ՝ մոդելները նաև ներկայանում էին մեծ չափսի արևային ակնոցներով, պղպջակների նման ականջօղերով և մեծ տառերով Ռիչի գրված գոտիներով։

Աղբյուր՝ elle.com