
Գիրք նվիրելու օրը
Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ 2008թ. -ից ի վեր ՀՀ գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր:
Վերջին տարիներին ընթերցանության և գրքերի նկատմամբ հետաքրքրությունն աճել է. գրականագետները, գրախանութների ղեկավարներն ու ընթերցասերները փաստում են՝ Գիրք նվիրելու օրը կարծես վերածվել է մի մեծ տոնի, որին սիրով մասնակցում է մեր երիտասարդ սերունդը։ Սա իհարկե տոն է բոլորի համար:
Հատկանշական է, իհարկե, որ այս օրը Հ. Թումանյանի ծննդյան օրվա հետ է կապվում, քանի որ մեզնից շատ-շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով, մանկական բանաստեղծություններով, քառյակներով և պոեմներով…
Գիրքը անգնահատելի հարստություն է, գանձերի գանձ, որը պետք է պահել ու փայփայել…