Գիտնականները պարզել են, որ երջանիկ զույգերը շատ հաճախ ձեռք են բերում ավելորդ քաշ

Ճիշտ է, այն գաղափարը, որ երջանիկ զույգերը հիմնականում ավելորդ քաշ են ձեռք բերում: Ի հարկե տարօրինակ է հնչում այս հայտարարությունը, սակայն այն բազում օրինակներով ապացուցված է: Մի քանի ուսումնասիրությունների համաձայն՝ զույգերը, որոնք երջանիկ են և բավարարված իրենց հարաբերություններում / ամուսնական կյանքում, ավելի հավանական է, որ ավելորդ քաշ ձեռք կբերեն:

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի կատարած հետազոտությունների արդյունքում, որը կատարվել է ավելի քան 8000 մարդու քաշային չափանիշների հիման վրա, պարզվել է, որ ամուսնացած կինը կարող է ձեռք բերել միջինում 24 ֆունտ (12 կիլոգրամ) իր 5-ից 6 տարվա ամուսնության ընթացքում: Բացի դրանից, կանայք, ովքեր ապրում էին իրենց զուգընկերների հետ, սակայն ամուսնացած չեն նրանց հետ, ձեռք են բերել մոտ 22 ֆունտ (11 կիլոգրամ) ավելորդ քաշ, մինչդեռ կանայք, ովքեր իրենց զուգընկերների հետ միասին չեն ապրում, ձեռք են բերել ընդամենը 13 ֆունտ (6 կիլոգրամ) ավելորդ քաշ:

Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ տղամարդիկ ձեռք են բերել ավելորդ քաշ, երբ միայնակ լինելուց հետո գտել են իրենց երկրորդ կեսին և սկսել են հանդիպել նրանց հետ: Իսկ տղամարդիկ, ովքեր ապրում են իրենց զուգընկերոջ հետ ավելի քան երկու տարի, կրկնակի անգամ ավելի հավանական է, որ կգերանան մոտ 25 ֆունտով (13 կիլոգրամ), քան այն տղամարդիկ ովքեր չեն ապրում իրենց զուգընկերների հետ:

Այսպիսով, ուսումնասիրությունների արդյունքում կարելի է եզրակացնել, որ երջանիկ զույգերը ավելի շատ են ձեռք բերում ավելորդ քաշ, քանի որ նրանք երջանիկ են իրենց զգում իրենց զուգընկերոջ հետ և այլևս կարիք չունեն այլ մարդկանց գրավելու: Մինչդեռ ամուսինները, ովքեր այդքան էլ երջանիկ չեն զգում իրենց հարաբերություններում ավելորդ քաշ են ձեռք բերում սթրեսի պատճառով: Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում երջանիկ զույգերին ևս հետևել իրենց քաշին, քանի որ ավելորդ քաշը շատ հաճախ կարող է պատճառ հանդիսանալ բազմաթիվ առողջական խնդիրների:

Աղբյուր՝ brightside.me