
Գինի խմելու ևս մեկ պատճառ
Պարզվում է՝ գինին կարող է զերծ պահել տարբեր հիվանդություններից: Այո, այո, իրականում գինին հիանալի ախտահանիչ միջոց է բերանի խոռոչի մանրէների դեմ:
1988 թվականին գիտնականները հետաքրքիր ուսումնասիրություն են կատարել պարզելու համար գազավորված ըմպելիքների, գինու, գարեջրի, կաթի և ջրի հակաբակտերիալ հատկությունները: Արդյունքում, երկու օր անց գինու մեջ ավելի քիչ քանակությամբ կենդանի մանրէներ են հայտնաբերվել, քան մնացած հեղուկներում: Սա նշանակում է, որ գինին արդյունավետ ախտահանիչ է, քանի որ մանրէներն, ըստ էության, չեն կարողանում գոյատևել նրանում:
Ավելի ուշ անցկացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ գինին պայքարում է նաև բերանի խոռոչի մանրէների դեմ, որոնք շատ հաճախ ատամների և կոկորդի հետ կապված տարբեր խնդիրների պատճառ են հանդիսանում:
Այսպիսով, եթե կոկորդի հատվածում որևէ ցավ եք զգում, ապա կարող եք մոռանալ Advil-ի մասին: Փոխարենը մեկ բաժակ գինի վայելեք:
Աղբյուր՝ maxim.com