
Լորենցա Սեբաստի․ Գինեգործության վերածննդի կինը
Շատ իտալացիների համար «տունն» ասոցացվում է այն վայրի հետ, որտեղ նրանք ծնվել են։
Լորենցա Սեբաստին իր բնակատեղին փոխած եզակի իտալացիներից է․ հռոմեացին, ով գտավ իր իրական արմատներն ու տունը Տոսկանայում։ 1976 թ․-ին նրա ընտանիքը ձեռք բերեց պատմական կալվածք՝ Կաստելո դի Ամա, հայրենի գյուղում՝ Տոսկանայում։ Այդ պահից սկսած Սեբաստին ուժեղ ու խորը կապ զգաց հողի ու բնության հետ։
«Սերը, որ ես զգում եմ այս վայրի հանդեպ, նման չէ աշխարհի վրա ոչ մի սիրո»,-մեկնաբանում է նա։
Այսօր Լորենցա Սեբաստին հանդիսանում է Կաստելո դի Ամայի գործադիր տնօրենը, որն ունի միջազգային ճանաչում՝ գինեգործության, հյուրընկալության, գաստրոնոմիայի և արվեստի ոլորտում՝ շնորհիվ նրա կրեատիվ ու ստեղծագործ գործունեության, տեսակի, ոճի ու սկզբունքայնության։
Ի՞նչ տեսք ունի Ձեր ամենօրյա աշխատանքը՝ որպես Կաստելո դի Ամայի տնօրեն։
Կարող եմ ասել, որ այն երբեք միապաղաղ չէ։ Ես հիմնականում դերակատարություն ունեմ անշարժ գույքի հարցերում՝ սկսած ինտերիեր դիզայնից, գինիների դեգուստացիայից մինչև հանդիպումների պլանավորում և միջազգային գործընկերների ցանցի հետ բիզնեսի վերաբերյալ նորությունների քննարկում։
Ի՞նչն է առանձնացնում Կաստելո դի Ամային իտալական մյուս գինեգործական ընկերություններից
Մենք ունենք հստակ ու կայուն ոճ, որը ճանաչելի է և տեսանելի մեր կատարած բոլոր գործերում՝ լինի դա արտադրված գինիների նրբագեղությունն ու տարբերվող ոճը, ապակեպատ ու յուրահատուկ սպասքը, որն օգտագործում ենք մեր ռեստորանում, հյուրընկալ ու ջերմ վերաբերմունքը յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ, կամ էլ գինիների համտեսի տաղավարը՝ միջազգային շուկայում։ Մենք միշտ պահում ենք ավանդույթները, սակայն ունենք յուրահատուկ «հոտառություն», որը մեզ ժամանակակից է դարձնում՝ պահպանելով հինը։
Կա՞ արդյոք Կաստտելո դի Ամայի որևէ գինի, որը կխմեիք ամեն օր։ Կամ գինի, որն ասոցացնում եք սիրուն հիշողությունների հետ։
Իմ սրտում կա մի յուրահատուկ սեր մեր բոլոր գինիների հանդեպ, բայց կա գինի, որն իմ ֆավորիտն է։ Դա Chianti Classico Gran Selezione San Lorenzo-ն է՝ «մեր բիզնես քարտը»։ Այս գինու համար նախատեսված խաղողը հավաքվում է մեր լավագույն այգիներից և այն հանդիսանում է որպես դասական օրինակ՝ հատուկ տեռուառի, որը թաքնված է մեր հովիտներում։
Նկարագրեք Ձեր ստեղծագործական աշխատանքը՝ Կաստելո դի Ամայի հատուկ բույրերը ստանալու գործընթացում:
Ես երբեք ինձ այդքան երջանիկ չեմ զգում, քան երբևէ, երբ տանն եմ՝ Ամայում։ Յուրաքանրյուր սեզոնն ունի իր բույրերն ու համը։ Դեռևս մանկուց այս շրջանի ամեն եղանակի բույրն ու համը գիտեմ․ իրենց հետ մեծացել եմ։ Եվ ես միշտ երազել եմ ստեղծել պրոդուկտ, որը կբնութագրի գյուղական այս վայրի բույրերն ու յուրահատուկ համը։
Ունեցել ե՞ք արդյոք պրոֆեսիոնալ կին-մենթորներ, ովքեր մեծ ազդեցություն են ունեցել Ձեր կարիերայի վրա
Ինձ ոգեշնչում են շատ հայտնի արվեստագետներ, հատկապես՝ Լուիզա Բուռժուան /քանդակագործ, ով 2009-ին աշխատել է Կաստելո դի Ամայի արվեստի ու դիզայնի մշակման մեջ/։ Նրա հետ հանդիպումն ինձ համար ճակատագրական էր, որպեսզի հասկանայի ինքս ինձ՝ իմ ցանկություններն ու նպատակները, ամբիցիաներն ու կարողանայի լսել սրտիս ու հոգուս։
Ինքներդ Ձեզ ի՞նչ խորհուրդ կտայիք Ձեր երիտասարդ տարիներին
Ես նրան կասեի՝ «Եղիր ավելի մեղմ ու ազնիվ ինքդ քեզ հետ։ Ավելի շատ գնահատիր բնությունը»։
Երբ ես Հռոմից տեղափոխվեցի Ամա, ես գիտեի, որ դա կարծես մի նշան էր նախնիներից՝ այստեղ ապրելու ու արարելու։
Երբևէ այցելել ե՞ք իտալական գինետուն։ Ի՞նչ սովորեցրեց ձեզ այս կնոջ պատմությունը՝ լինելով հայտնի գինեգործական ընկերության տնօրեն։
Աղբյուր՝ Darling Magazine