
Հեշտ և համեղ՝ գետնանուշով և բանանով հաց
Համեղ նախաճաշ ու մեկ գավաթ սուրճ․ էլ ի՞նչ է պետք առավոտյան երջանիկ լինելու համար։ Փոխարինեք գետնանուշը այլ ընդեղենով, եթե ի հարկե ցանկանում եք։
Բաղադրությունը՝
- 75գ կարագ, 100գ բաց շագանակագույն շաքարավազ կամ շաքարի փոշի
- 2 ձու
- 3 հասած բանան /մոտ 500գ/
- Մի-փոքր չափաբաժնով վանիլին /ըստ ճաշակի/
- 200գ հացահատիկային ալյուր
- 2 թ․գդալ խմորիչ
- 100գ ընկույզի խառը հատիկներ և բոված պնդուկ
Այնուհետև պատրաստված զանգվածը, անհրաժեշտ է ձիթապտղի յուղով պատված թիթեղով տարրայի մեջ դնել:
Պատրաստման եղանակը՝
- Միացրեք ջեռոցը 4 կամ 180 աստիճան տաքությամբ։ Հարեք կարագը և շաքարը այնքան, մինչև ստանաք փափուկ զանգված։ Միևնույն ժամանակ ավելացրեք ձուն։
- Կլպեք բանանը և փորձեք պատառաքաղով ափսեի մեջ պյուրեանման զանգված ստանալ։ Այնուհետև այն ավելացրեք ստացված նախորդ զանգվածին՝ ավելացնելով վանիլին, եթե նախընտրում եք։ Ապա ավելացրեք ալյուրը՝ քիչ-քիչ մաղելով՝ խմորիչի հետ միասին։ Ստացված զանգվածին ավելացրեք գետնանուշը և լավ խառնեք։
- Գդալով լցրեք տարայի մեջ և հարթեցրեք։ Թխեք ջեռոցում 40-50 րոպե՝ մինչև խմորը կթխվի և կբարձրանա, /կարող եք նաև ստուգել փայտիկի օգնությամբ/ կստանա ոսկեգույն երանգ։ Այնուհետև թողեք թիթեղի մեջ դրված, որպեսզի սառչի 10 րոպե, ապա շրջեք այն՝ դնելով մետաղական շերտի վրա՝ կրկին փոքր-ինչ սառչելու համար։
- Կտրել և մատուցել տաք կամ սառը վիճակում, տարածել կարագով։
Բարի ախորժակ։
Աղբյուր՝ WomansWeekly