
Գեյ հարսանիք՝ արքայական ընտանիքում
Ինչպես հաղորդում է «CBS News» պարբերականը՝ թագուհի Ելիզաբեթ II- ի կուզեն՝ Լորդ Իվար Մաունթբեթենը հայտարարել է, որ այս ամռանը ամուսնանալու է Ջեյմս Քոյլի հետ։ Սա առաջին համասեռամոլական հարսանիքն է թագավորական ընտանիքում։
2016 թվականին Լորդ Մաունթբեթենը հայտարարել է, որ նա գեյ է: Այս խոստովանությունից հետո նա բացահայտել է իր հարաբերությունները Ջեյմս Քոյլի հետ։ Նա նաև հայտարարել է, որ նրանք պատրաստվում են ամուսնանալ։
Ամուսնության արարողությունը տեղի կունենա Անգլիայի Դևոն քաղաքում: Զույգը ցանկանում է փոքրիկ հարսանիք անցկացնել՝ ընկերների և ընտանիքի հետ։ Հարսանյաց արարողությանը հրավիրված են 120 հյուր : Թագուհին չի կարողանա մասնակցել արարողությանը, սակայն, ինչպես Լորդ Մաունթբեթենն է ասում, թագուհին, ինչպես և բոլորը սիրում է Քոյլին։
Նախկինում Լորդ Մաունթբեթենը ամուսնացած է եղել Լեյդի Պեննի Մաունթբեթենի հետ և ունի երեք երեխա: Նրանք ամուսնալուծվել են 8 տարի առաջ, և այժմ Լեդի Մաունթբեթենը պատրաստվում է ուղեկցել նախկին ամուսնուն դեպի խորան: Դա նրա գաղափարն է, և ինչպես Լորդ Մաունթբեթենը նշում է , դա իր համար շատ հուզիչ և էմոցիոնալ է։
Լորդ Մաունթբեթենը ասել է, որ կարիք չունի ամուսնանալ, քանի որ նա արդեն դրա միջով անցել է ևունի հրաշալի երեխաներ, բայց նա անում է դա, քանի որ նրա կողակից Ջեյմսը կայուն կյանք չի ունեցել և ամուսնացած չի եղել։ Այդ իսկ պատճառով Լորդ Մաունթբեթենը ցանկանում է պարգեվել Ջեյմս Քոյլին նույն զգացողությունները: