Գեղեցկության հնարքներ սառցե խորանարդիկներով

Երբ խոսքը գնում է գեղեցկության հնարքների մասին, սառցե խորանարդիկները չի կարելի թերագնահատել: Դրանք անվճար են և հեշտ պատրաստվող: Հավանաբար սառնարանի մեջ այս պահին ունեք մի քանիսը պահած:

Սառցե խորանարդիկները տարածված միջոց են պզուկները վերացնելու համար: Ի վերջո, պզուկները նույնպես փոքր վերքեր են, իսկ սառույցը կարող է հանգստացնել վերքերի կարմրությունը և այտուցվածությունը: Այն կարող է նույնիսկ թեթևացնել ցավն այնպես, ինչպես թուլացնում է կապտուկների դեպքում: Այնուամենայնիվ, հիշե՛ք, որ պզուկները զգայուն են, ինչպես նաև լի են մանրէներով, և զգույշ եղե՛ք պզուկների դեմ պայքարի համար դեմքի վրա սառցե խորանարդիկներ օգտագործելիս:

Շատ մարդիկ օրվա ընթացքում 10-12 ժամ անց են կացնում նոութբուքի կամ հեռուստացույցի առջև: Հարկ է նշել, որ դա բացասաբար է ազդում աչքերի վրա՝ դրանք դարձնելով շատ ավելի զգայուն: Նման դեպքում վերցրե՛ք սառցե խորանարդը և շփե՛ք այն ձեր աչքերին: Սառցե խորանարդիկները կհանգստացնեն աչքերը, կվերացնեն աչքերի տակի մուգ փոսիկները և միաժամանակ կնվազեցնեն աչքերի զգայունությունը:

Կարող եք նաև վարունգի հյութը վարդի ջրի հետ խառնել, սառեցնել այդ խառնուրդը և օգտագործել աչքերի տակի սև փոսիկների դեմ: Սա նույնպես կօգնի քչացնել մուգ փոսիկները, ինչպես նաև մեղմել աչքերի զգայունությունը: Սակայն չմոռանաք սառցարանում տեղադրելուց առաջ զովացնել վարդի ջուրը:

Դեռ հին ժամանակներից սառցե խորանարդիկներն օգտագործվել են դիմահարդարումը սկսելուց առաջ: Այս եղանակով դիմահարդարումն ավելի երկար ժամանակ է մնում դեմքի վրա:

Որպես էժան դեմքի խնամքի միջոց, կարող եք նաև օգտագործել կաթի սառցե խորանարդիկներ: Դրանք կմաքրեն մաշկի վրայի մեռած բջիջները և կթարմացնեն այն: Կարող եք նաև կաթին ավելացնել հարած վարունգ կամ սև հաղարջ արդյունավետությունը մեծացնելու համար:

Աղբյուր՝ lookandthebeauty.com