
Գայթակղիչ առաջարկ Ռիհաննայից
Առաջիկայում սպասվում է երգչուհի Ռիհաննայի «Ադամանդյա պարահանդես» (Dimond Ball) ամենամյա բարեգործական երեկոն։ Ավանդույթի համաձայն`երեկույթը տեղի կունենա Նյու-Յորքի Քիփրիանի Ուոլ Սթրիթում, իսկ երեկույթից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվիn «Քլառա Լիոնել» բարեգործական հիմնադրամին, որը պատկանում է Ռիհաննային։
Այս անգամ դուք նույնպես հնարավորություն ունեք հայտնվելու այնտեղ։ Ռիհաննան կազմակերպել է հատուկ վիճակահանություն։ Պետք է գնել նոր «Killawatt» հայլայթեր, որը վաճառվում է «Fenty Beauty»-ի պաշտոնական կայքում և սպասել պատասխաններին։ Այն կհրապարակվի օգոստոսի 24-ին։
Հաղթողը ոչ միայն ստանալու է VIP տոմս, որով նա կկարողանա քայլել կարմիր գորգով և ծանոթանալ աստղերի հետ, այլև՝ կստանա անվճար ուղեգիր դեպի Նյու-Յորք և կհյուրընկալվի 5 աստղանի հյուրանոցում։
Նշենք, որ Կլարա Լիոնել հիմնադրամը (CLF) հիմնադրվել է 2012-ին երգչուհի Ռիհաննայի կողմից աշխարհի տարբեր երկրներում առողջապահության , կրթության, տարբեր այլ ծրագրերի շրջանակներում աղքատ համայնքներին օգնելու նպատակով։
Աղբյուրը՝ PeopleTalk.ru կայքից։