Գաղտնիքներ Ջենիֆեր Էնիսթոնի ամենօրյա մարզումների մասին

Ամերիկացի հայտնի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը, ում շատերը հիշում են որպես Friends ամերիկյան հեռուստասերիալում Ռեյչել Գրինի կերպարը մարմնավորող, իհարկե աչքի է ընկնում ոչ միայն իր դերասանական տաղանդով, այլ նաև իր գեղեցիկ կազմվածքով։ Նշենք, որ դերասանուհին 51 տարեկան է և մինչ օրս նա ջանք չի խնայում իր գեղեցիկ կազմվածքը պահպանելու համար։

Նա հիմնականում արթնանում է առավոտյան շուտ մարզվելու համար: Իր անհատական մարզիչը պատմում է, որ չնայած իր խիստ զբաղված գրաֆիկին՝ Ջենիֆերը միշտ փորձում է ժամանակ գտնել (եղել է նույնիստ առավոտյան ժամը 3-ին) գրեթե ամեն օր մարզվելու համար՝ օրական շուրջ մեկուկես ժամ։

Ըստ նրա մարզիչի, նա չի սիրում նույն մարզաձևով երկար ժամանակ զբաղվել, սիրում է փոփոխություն։ «Մենք պարապում ենք բռնցքամարտ, պարան ենք ցատկում, ուժային մարզում ենք անում, ինչպես նաև մեծ աշխատանք ենք տանում մարմնի դիմադրողականությունն ուժեղացնելու համար»,- նշում է մարզիչը։

Ջենիֆերն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ նա յոգայի մեծ սիրահար է և սկսել է զբաղվել յոգայով 2005 թվականից։ Սակայն վերջերին տարիներին նա իր մարզիչի հետ նաև սկսել է շատ ժամանակ հատկացնել բռնցքամարտով զբաղվելուն։ «Բռնցքամարտը դարձավ այն մարզաձևը, որից ես երկար ժամանակ է դեռ չեմ հոգնել»- նշել է դերասանուհին։

Մարզիչը պատմում է, որ Ջենիֆերի մարզումների մեջ նաև տեղ են գտել պլանկաները, որոնք հիանալի են մարմինն ընհանուր ձգելու համար։

Ահա այն պլանկայի շարժումները, որոնք Ջենիֆերը մշտապես կատարում է իր մարզումների ընթացքում։

 

 

Սովորական պլանկա

Անհրաժեշտ է ձեռքերը դնել գետնին ուսերի ուղղությամբ, ինչպես նաև ոտնաթաթերը՝ վեր պահելով ծնկները։ Կարևոր է, որ գլխի վերևի մասից մինչև կրունկները լինի մի գծի ուղությամբ և գլուխը պահել ներքև՝ նայելով հատակին։ Դիրքում  մնալ հնարավորինս երկար։

 

 

Կողային պլանկա

Սկսել վերը նշված սովորական պլանկայի դիրքից։ Ապա հենվելով ոտնաթաթերի վրա, պտտվել աջ ձեռքը դեպի առաստաղը՝ վեր պահելով կրծքավանդակը: Աջ ձեռքը հետ բերել գետնին և կատարելնույն շարժումը ձախ ձեռքով:

 

Պլանկա ուսերին հպվելով

Սկսել վերը նշված սովորական պլանկայի դիրքից՝ ոտքերը պահելով ավելի լայն քան ուսերը: Բարձրացնել աջ ձեռքը և հասցնել ձախ ուսին: Վերադառնալ սկզբնական դիրքին և կրկնելշարժումը մյուս ձեռքով։

 

Աղբյուր՝ goodhousekeeping.com