
Դևիդ Բեքհեմի որդու ընկերուհին թմրադիլեր է
Հայտնի դերասանուհի Քլոե Գրեյս Մորեզից բաժանվելուց հետո, Դեվիդ Բեքհեմի ավագ որդի՝ Բրուքլին Բեքհեմը սկզբում մխիթարանք էր գտել «Play Boy» ամսագրի մոդելներից մեկի գրկում, իսկ այժմ սկսել է հանդիպել թմրադիլեր Աբի Մանզոնիի հետ. տեղեկացնում է «Daily Mail» պարբերականը։
Աբին տաղանդավոր աղջիկ է․ նա երգում է, կառուցում է իր մոդելային կարիեռան և ունի սեփական՝ մարիխուանայի շրջանառությամբ զբաղվող ընկերություն։ Այս մասին նա հաճախ պատմում է իր սոց․կայքերի հետևորդներին։ Նշենք նաև, որ աղջկա բիզնեսն օրինական է համարվում։
Առաջին անգամ զույգին միասին են նկատել նախորդ շաբաթ՝ Աբիի ընկերության դիմաց։