Ընտրեք բրոկոլին՝ հագենալու և նիհարելու համար

Բրոկոլին հիանալի տարբերակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել: Այն շատ քիչ կալորիաներ է պարունակում, բայցև շատ հագեցնող է, քանի որ հարուստ է սննդարար նյութերով և մանրաթելերով:

Նշենք, որ մեկ բաժին հում բրոկոլին 30 կալորիա է պարունակում, մինչդեռ նույն քանակությամբ ջերմային մշակում անցած բրոկոլին 54 կալորիա ունի: Ընդ որում, մի բաժին հում բրոկոլին ապահովում է վիտամին C-ի և վիտամին K-ի ամենօրյա պահանջի ավելի քան 100 տոկոսը:

Առհասարակ, քիչ էներգիա պարունակող մթերքները ցանկացած սննդակարգի կարևոր բաղադրիչ են հանդիսանում, քանի որ քիչ կալորիաներ են պարունակում, և դրանք կարելի է օգտագործել համեմատաբար ավելի մեծ չափաբաժնով: Նման մթերքները, ինչպիսին է նաև բրոկոլին, հարուստ են ջրով և մանրաթելերով, ինչն օգնում է հնարավորինս շուտ հագենալ:

Աղբյուր՝ lookandthebeauty.com