
Որքա՞ն գումար պետք է Բրիթնի Սփիրսը վճարի իր նախկին ամուսնուն
3 տարի համատեղ կյանքից հետո՝ 2007թ-ին, հանրահայտ երգչուհի Բրիթնի Սփիրսն ու Քևին Ֆեդերլայնը ամուսնալուծվեցին։ Այդ ժամանակվանից ի վեր երգչուհին պարբերաբար ալիմենտ է վճարում ամուսնուն։ Հիշեցնենք, որ նրանք 2 որդի ունեն։
Սակայն վերջին 4 տարիների ընթացքում Բրիթնին լավ գումար է վաստակել: Միայն Լաս Վեգասի շոուն նրան 137 միլիոն ԱՄՆ դոլար եկամուտ է բերել։ Այդ պատճառով Քևինը որոշել է ավելի շատ գումար պահանջել նրանից։ Նա դատարանին է դիմել, որպեսզի ամսական ալիմենտի չափը երեք անգամ բարձրացվի՝ դարձնելով այն 20-ից 60 հազար ԱՄՆ դոլար։
Երգչուհու փաստաբանի փոխանցմամբ՝ նա համառորեն պայքարում է, քանի որ չի ցանկանում հոգալ նախկին ամուսնու ընտանիքի կարիքները, հատկապես այն դեպքում, երբ նրանց համատեղ երեխաներն ավելի շատ իր հետ են ժամանակ անցկացնում։
Այնուամենայնիվ, Քևինը մի քանի տարի առաջ ստացել է երեխաների խնամքի իրավունքն ու կարող է պայմաններ թելադրել։ Քանի դեռ Բրիթնի Սփիրսը չի ապացուցել իր անմեղությունը՝ ստիպված է վճարել ամսական 60 հազար ԱՄՆ դոլար։
Աղբյուր՝ People Talk