Կոսմետիկ պարագաներ, որոնք անվանակոչված են հանրահայտ աստղերի անուններով

Դեմքի կոսմետիկ պարագաների ընկերությունները հաճախ են իրենց ապրանքներն անվանում հայտնի մարդկանց անուններով, ինչի համար պարտադիր չէ, որ այդ աստղի հետ համագործակցեն։  Ձեզ ենք ներկայացնում կոսմետիկ միջոցներ, որոնք անվանվել են ի պատիվ հայտնի անձանց։ Դիմահարդար Շառլոթ Տիլբերին հաճախ է իր ապրանքներն անվանում ի պատիվ իր աստղային այցելուների։ Իր հավաքածուի մեջ նա արդեն ունի Քեյթ Մոսի, Պենելոպե Քրուզի, Քիմ Քարդաշյանի անուններով դիմահարդարման պարագաներ։

Cover Girl ապրանքանիշից սևաներկ՝ ի պատիվ Քեթի Փերիի

Քեթի Փերին մեկ անգամ չէ, որ խոստովանել է իր սերը դեպի Cover Girl-ի դիմահարդարման պարագաները։ Երգչուհին նույնիսկ համագործակցել է այդ ապրանքանիշի հետ, որից հետո սևաներկը անվանել են ի պատիվ իրեն։

Շրթներկ Թոմ Ֆորդից՝ ի պատիվ Դրեյքի

Երբ Թոմ Ֆորդը թողարկեց իր Boys & Girls հավաքածուն, Դրեյքի պատվին անվանված գույնը դարձավ ամենասիրելի գույներից մեկը և շատ շուտ սպառվեց խանութներում։ Ռեպերն ինքը կատակել է, թե ամբողջը իր մայրն է գնել։

Elizabeth & James օծանելիքը՝ ի պատիվ Էլիզաբեթ Օլսենի

2017թ․ Մերի-Քեյթ և Էշլի Օլսեն քույրերը թողարկեցին իրենց օծանելիքը, որն անվանեցին իրենց փոքր քրոջ՝ Էլիզաբեթ Օլսենի պատվին։