Բրեդ Փիթը դատարանի միջոցով իրավունք է ստացել տեսնել իր երեխաներին

Արդեն երկար ժամանակ է, բաժանումից հետո, հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին փորձում է խոչընդոտել դերասան Բրեդ Փիթի և երեխաների հանդիպմանը։ Երեկ պարզ է դարձել, որ Բրեդ Փիթը դատարանի միջոցով իրավունք է ստացել տեսնել իր երեխաներին։

Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները՝ դատարանի որոշման համաձայն, Փիթը կարող է հանդիպել երեխաների հետ երկու օրը մեկ անգամ հաճախականությամբ։ Կողմերից և ոչ ոք մինչ օրս չի տվել որևէ մեկնաբանություն դատարանի որոշման վերաբերյալ։