Բլեյք Լեյվլին և Ռայան Ռեյնոլդսը բաժանվում են

Չնայած, որ հոլիվուդյան այս զույգի կյանքը իդեալական է թվում, սակայն խոսակցություններ են շրջանառվում, որ նրանք մոտ են բաժանմանը։ Ըստ շրջանառվող լուրերի` Բլեյք Լեյվլին հոգնել է ամուսնու տրամադրության հաճախակի անկումներից և հիստերիաներից։

Ռայանը երկար ժամանակ է, ինչ պահանջում է, որ Բլեյքը դառնա տնային տնտեսուհի և ավելի շատ ժամանակ հատկացնի դստրերին, մինչդեռ Լեյվլին չի ցանկանում հրաժարվել կարիերայից։ Բացի այդ, Բլեյք Լեյվլին կարծում է, որ ամուսնու հիստերիաները կարող են վատ անդրադառնալ երեխաների վրա։

Հիշեցնենք, որ Ռայան Ռեյնոլդսը ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ պարբերաբար վերապրում է դեպրեսիվ դրվագներ և տառապում է հոգեկան հիվանդությամբ։

Աղբյուր՝ Grazia