Բիյոնսեի դիմահարդարը ստեղծել է «Առյուծ արքա» ֆիլմից ոգեշնչված հավաքածու

“Առյուծ արքա” ֆիլմի առաջիկա պրեմիերայի առիթով Բիյոնսեի դիմահարդար Սիր Ջոնը “Luminess Cosmetics”-ի համար ստեղծել է դիմահարդարման ամբողջական հավաքածու՝ օգտագործելով ֆիլմի վայրերն ու հերոսներին:

Եթե շրթներկների սիրահար եք, ապա այս հավաքածուն ճիշտ Ձեզ համար է: Այն առաջարկում է շրթներկի չորս տարբերակ՝ “Be Brave” (մուգ շագանակագույն ) և “Lion Mane” (վառ կարմիր) շրթներկները, ինչպես նաև “Be Prepared” (մուգ կարմիր) և “Trouble” (շոկոլադե շագանակագույն) հեղուկ շրթներկները:

Աֆրիկայի հարուստ գույներով ոգեշնչված հավաքածուն հասանելի կլինի հունիսի 15-ից luminessbeauty.com կայքում, իսկ հունիսի 16-ից` ulta.com և disney.com կայքերում:

Աղբյուր՝ elle.com