Բիզնես գաղափարներ, որոնք կարող եք կյանքի կոչել հենց տնից

Բազում բիզնես գաղափարներ կան, սորոնք կարող եք կյանքի կոչել տնից։  Բայց եթե փնտրում եք այնպիսի մի բան, որը թույլ կտա ձեզ դրսևորել ձեր ստեղծարարությունը՝ աշխատելով տնից, ապա ստորև ներկայացվող ձեռագործ բիզնես գաղափարները հենց ձեզ համար են։

Բացիկների պատրաստում

Կարող եք պատրաստել ձեր սեփական շնորհավորական բացիկները`օգտագործելով թուղթ, նամականիշներ, տարբեր աքսեսուարներ՝ ներդնելով սեփական գեղարվեստական տաղանդը: Ձեր ստեղծագործությունները կարող եք հեշտությամբ վաճառել առցանց:

Զարդերի ստեղծում

Կարող եք ստեղծել ձեր սեփական զարդերը` օգտագործելով ուլունքներ և այլ նյութեր, որոնք հեշտությամբ կարող եք պատվիրել առցանց կամ ձեռք բերել արհեստի տարատեսակ խանութներից։

Զգեստների ձևավորում

Եթե սիրում եք կարել, ապա կարող եք աշխատել ձեր սեփական զգեստների ձևավորման վրա և վաճառել դրանք առցանց հաթարկներում։

Շապիկների դիզայն

Կարող եք շապիկների վրա հետաքրքիր տպագրություն անել։ Գործընթացը հեշտացնելու և ավելի հաճելի դարձնելու համար կարող եք, օրինակ, ներբեռնել CafePress կամ Redbubble հավելվածները և ընտրել դիզայնի և տպագրության հետաքրքիր տարբերակներ։

Անվանական շապիկների ստեղծում

Կամ կարող եք ավելի ստեղծարար գտնվել և անվանական շապիկներ պատրաստել։

Օդի բուրավետիչների պատրաստում

Դուք կարող եք մի քանի եթերայուղեր համադրել, ավելացնել մի քանի համապատասխան նյութեր, որոնց բաղադրությունը կարելի է գնտել համացանցում, և ստեղծել ձեռագործ օճառներ կամ օդի բուրավետիչներ։

Ձեռագործ պայուսակի պատրաստում

Օգտագործելով տարբեր կտորներ և աքսեսուարներ, դուք կարող եք պատրաստել հետաքրքիր և չկրկնվող ձեռագործ պայուսակների ձեր հավաքածուն։

Գլխարկի դիզայն

Կարող եք գլխարկներ պատրաստել մանվածքից, մորթուց կամ այլ տարատեսակ կտորներից։

Ձեռագործ շարֆեր

Կարելի է կարել կամ գործել տարբեր երանգների շարֆեր և վաճառել դրանք առցանց։

Մազերի աքսեսուարներ

Եթե հետաքրքրվում եք մազերի աքսեսուարներով, ապա կարող եք լայն տեսականի ստանալ՝ գլխազարդերից մինչև դեկորատիվ գլխարկներ։

Փափուկ խաղալիքներ

Ձեռքի տակ ունենալով տարատեսակ կտորներ և աքսեսուարներ, կարող եք պատրաստել հետաքրքիր և զվարճալի փափուկ խաղալիքներ և առաջարկել դրանք տարբեր խանութների։

Տնային ֆոտոստուդիա

Կարող եք նաև սկսել ձեր սեփական ստեղծագործական բիզնեսը  որպես լուսանկարիչ՝ նկարելով տնային ստուդիայում կամ նույնիսկ ձեր սեփական բակում, այնուհետև վաճառել ձեր նկարներն առցանց:

Նկարների շրջանակների պատրաստում

Կարող եք պատրաստել նկարների շրջանակներ՝ օգտագործելով տարբեր նյութեր, այդ թվում փայտ կամ պլաստիկ։ Կարող եք նույնիսկ առաջարկել ձեր հաճախորդներին նկարների շրջանակներ, որոնք պատրաստված կլինեն հատուկ իրենց նկարների կամ արվեստի գործերի համար։

Նվերների տուփերի պատրաստում

Դուք կարող եք ստեղծել ձեր օնլայն խանութը, որտեղ կվաճառեք ձեր իսկ պատրաստված նվերների տուփերը։

Հրուշակագործություն

Կարող եք նաև պատրաստել ձեր սեփական քաղցրավենիքները հենց ձեր խոհանոցում, այնուհետև փաթեթավորել դրանք վաճառքի համար:

Առցանց նվերների խանութ

Եթե ցանկանում եք տարբեր ապրանքատեսակներ պատրաստել, ապա կարող եք ստեղծել ձեր սեփական առցանց նվերների խանութը և ներկայացնել ձեր հավաքածուները։