
Բեքհեմներն առցանց խաղարկություն են կազմակերպել. BBC
Ամուսինները որոշել են առցանց խաղարկություն կազմակեպել՝ ի պաշտպանություն «We Love Manchester» ֆոնդի: Այս մասին հաղորդում է «BBC» լրատվականը։
Պարբերականի փոխանցմամբ, արքայազն Հարիի և Մեգան Մարքլի պսակադրության արարողության ժամանակ հայտնի զույգը փայլեց իր նորաձև և շքեղ տեսքով, իսկ այժմ, նրանք կազմակերպել են բարեգործական առցանց խաղարկություն, որի հաղթողը կստանա հանրաճանաչ զույգի հանդերձանքը:
Դևիդ Բեքհեմը հարսանիքի էր եկել «Dior» հանրահայտ ապրանքանիշի կոստյումով, իսկ Վիկտորիայի ընտրությունը կանգ էր առել սեփական ապրանքանիշի մուգ կապույտ զգեստի վրա:
Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշ է համացանցի միջոցով գնել տոմս, որը արժե 18 ֆունթ սթերլինգ։
Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 22-ին Արիանա Գրանդեի համերգի ընթացքում «Manchester Arena»-ում տեղի էր ունեցել ահաբեկչություն և պայթյունի արդյունքում զոհվել էր 22 մարդ, իսկ վիրավորվել՝ 120-ը: