
Բեոնսեն և Ջեյ-զին ցնցել են երկրպագուներին` իրենց «Ամեն ինչ սեր է» ալբոմով
Բեոնսեն և նրա ամուսինը՝ Ջեյ-զին զարմացրեցրել են մարդկանց՝հրապարակելով համատեղ ալբոմ «Ամենինչ սեր է» վերնագրով: Ի դեպ նրանք առաջին անգամ են համատեղ ալբոմ թողարկում։
Զույգը Լոնդոնի համերգի ժամանակ,երկրպագուներին անակնկալի բերելով, հայտարարել է ալբոմի մասին։ Այս պահին նրանք շրջագայում են «On The Run II show»ի շրջանակներում։
Բեոնսեն և Ջեյ-զին համատեղ երգեր ունեցել են անցյալում, սակայն համատեղ ալբոմ չեն ունեցել։ Ջեյզին պատմել է New York Times-ին, որ երբ ունեցել են ամուսնական խնդիրներ, նրանք երկուսն էլ արվեստն օգտագործել են որպես թերապիա։
Նրանց ալբոմի երգերը հասանելի է «Tidal»-ում.
1.«Summer»
2.« Apes**t»
3.« Boss»
4.« Nice»
5.«713»
6.« Friends»
7.«Heard About Us»
8.« Black Effect»
9.« Lovehappy»
Առաջին տեսահոլովակը նկարահանվել է անցյալ ամիս «Apes ** t» երգի հիման վրա: Տեսանյութը կարծես բացառիկ է իր տեսակով: Ամուսինները իրոք զարմացրել են իրենց լսարանին:
Ահա և մի քանի փաստ այդ տեսահոլովակի մասին:
1.Բեոնսեն պարում է արվեստի գործերի առջև
2.Տեսահոլովակի սկզբում զույգը կանգնած է « Mona Lisa»-ի առջև
3.Տեսահոլովակը նկարահանված է հանրաճանաչ «Louvre»-ի թանգարանում
4.Բեոնսեն պարում է սպիտակ զգեստով «ազատություն» քանդակի առջև