Բելլա Հադիդն ու «The Weeknd»-ը կրկին միասի՞ն են

Իրենց հարաբերությունների մասին բազմաթիվ խոսակցություններից հետո, 28-ամյա երգիչը իր սոցիալական կայքերում Բելլա Հադիդի հետ հրապարակումներ է կատարել։ Հրապարակումներում նրանք միասին ժամանակ են անցկացնում Տոկիոյում՝ իրենց ընկերների հետ։

Հրապարակված տեսահոլովակներից մեկում զույգը միասին վայելում է ռոբոտների շոուն «Ռոբոտ» ռեստորանում։ Վիդեոում երևում է, թե ինչպես է 21-ամյա մոդելը ծափահարում և ծիծաղում։

The Weeknd-ը նաև իր ընկերների հետ լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանության բաժնում նշելով, որ Բելլա Հադիդն է նկարի հեղինակը։

Հիշեցնենք, որ զույգը պաշտոնապես բաժանվել է 2016թ նոյեմբերին։ Այնուամենայնիվ նրանց նաև միասին նկատել են Կոաչելլայի «after party»-ի ժամանակ, և սկսվել են տարածվել նրանց հաշտության մասին լուրերը։

Սակայն սա դեռ վերջը չէ, մայիսին զույգին նկատել են Կաննում, որտեղ միասին նրանք կինոփառատոն են այցելել։

Թեև նրանք դեռևս չեն հաստատել են իրենց հաշտության մասին լուրերը, Բելլան և The Weeknd-ը, անշուշտ, շատ ժամանակ են անցկացնում միասին: