Ռիհաննան նորաձևություն է վերադարձնում բարակ հոնքերը

Չափազանց բարակ հոնքերը 90-ականների ամենատարածված թրենդներից էին և նորաոճ տեսք էին հաղորդում կանանց։ Սակայն ժամանակի ընթացքում սկսեցին ակտուալ համարվել ավելի հաստ և խիտ հոնքերը։

Ինչպես հայտնում է «Cosmopolitan» պարբերականը՝ անսպասելի շրջադարձ է տեղի ունենում։ Սիրված երգչուհի Ռիհաննան ցանկանում է 90-ականների այդ լայնատարած թրենդը ետ վերադարձնել։

Երգչուհու՝ բրիտանական «Vogue» ամսագրի շապիկի համար նկարահանված լուսանկարները ձեզ մոտ կառաջացնեն 90-ականների նոստալգիա։

Հիշեցնենք նաև, որ տարիներ առաջ Ռիհաննայի հոնքերը ևս ասյպիսինն էին։