Բանանով Ռուլետ 15 Րոպեում

Գուցե չհավատաք Ձեր աչքերին, բայց այս հրաշալի ռուլետն իսկապես կարելի է պատրաստել 15 րոպեում, գրում է«vkusno» պարբերականը։

 

Նախապատրաստման ժամանակը `5 րոպե

Պատրաստելուժամանակը `10 րոպե

 

Բաղադրիչներ

4 ձու

70 գր. շաքար

Ըստ ճաշակի վանիլին

90 գր. ալյուր

2 թ.գ. կարագ

2 թ.գ. մեղր

50 գր.սերուցք

1 բանան

 

Պատրաստման եղանակը

Ձուն ևշաքարավազը հարել մինչև միասեռ զանգված դառնալը: Ընթացքում աստիճանաբար ավելացնել ալյուր` չդադարելով խառնել:

Ավելացնել կարագ և մեղր։ Անհրաժեշտ է անընդհատ խառնել, քանի որ խմորը պետք է միասեռ դառնա։ Ջեռոցը տաքացնել մինչև 180 ° C: Թխելու գործընթացը  չպետք է գերազանցի 10-15 րոպեն: Թխելուց հետո խմորը մի քիչ սառեցնել, այնուհետև վրան քսել սերուցք։

Մաքրած բանանը դնել  խմորի վրա և փաթաթել այն ռուլետի տեսքով:Կարելի է վրան շաքարի փոշի ցանել: