
Բանանի կեղևն օգտագործելու հեշտ միջոցներ
Բանանի կեղևը հարուստ է բազմաթիվ սննդարար նյութերով և ածխաջրերով: Այն հարուստ է B6, B12 վիտամիններով, մագնեզիումով և կալիումով: Ի դեպ, սևացած բանանի կեղևում շաքարի պարունակությունը, սովորաբար, ամենաբարձրն է լինում:
Բանանի կեղևն օգնում է բուժել մաշկի կոշտուկները: Դրա համար պետք է պարզապես բանանի կեղևը դնել կոշտուկի վրա: Սա բանանի կեղևի օգտագործման, թերևս, ամենահեշտ եղանակներից մեկն է:
Բանանի կեղևն օգնում է պահպանել մաշկի խոնավությունը: Անհրաժեշտ է ավելացնել ձվի դեղնուցը հարած բանանի կեղևին և ստացված զանգվածը դեմքի վրա պահել 5 րոպե, ապա լվանալ:
Բանանի կեղևը նաև օգնում է աչքերը պաշտպանել վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Բացի այդ, ապացուցված է, որ այն նվազեցնում է աչքի հիվանդությունների հավանականությունը: