Արքայադուստր Դիանայի ամենատպավորիչ սանրվածքները

Արքայադուստր Դիանայի ոճը մինչ օրս ոգեշնչման աղբյուր է հանդիսանում շատերի համար: Նա աչքի էր ընկնում իր յուրօրինակ սանրվածքներով, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև:

1971թ.

10-ամյա Դիանան մինչև ուսերը հասնող մազեր ուներ, բայց տարիների ընթացքում նրա մազերը միայն կարճացել են:

1980թ.

Դիանան իր ապագա ամուսնուն առաջին անգամ հանդիպել է 1980թ., երբ մուգ մազեր և «բոբ» սանրվածք ուներ:

1981թ.

Իր հեքիաթային հարսանիքի ժամանակ Դիանան իր շեկ մազերը զարդարել էր ընտանեկան հարստություն համարվող թագով:

1982թ.

Առաջին հղիության ընթացքում Դիանան պահպանեց նույն սանրվածքը՝ բաց երանգներ հաղորդելով դրան:

1984թ.

1984թ. սեպտեմբերի 15-ին՝ Հարիի ծնվելուց հետո, Դիանան դուրս եկավ հիվանդանոցից նման սանրվածքով:

1985թ.

Դիանան զմրուխտե գլխակապ է կրում արքայազն Չարլզի հետ պարելու ընթացքում:

1989թ.

Թագուհու մոր 89-ամյակի տոնակատարությանը Դիանան ավելի շիկահեր էր, քան երբևէ:

1991թ.

Դիանան Արքայական Օպերայի թատրոն էր ներկայացել նման կարճ սանրվածքով:

1996թ.

Դիանայի տեսքը Սիդնեյում կայացած բարեգործական ընթրիքի ժամանակ ուղղակի նրբագեղության գագաթնակետն էր:

1997թ.

Իր կյանքի վերջին տարում Դիանան կարճ շեկ մազեր ուներ:

Աղբյուր՝ goodhousekeeping.com